Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կավրիլիայի քաղաքային խորհուրդը հատուկ պատվի է արժանացրել հայ անվանի քանդակագործ Վիգեն Ավետիսին

Հունիսի 18ին քանդակագործ Վիգեն Ավետիսին "Կավրիլիա քաղաքի բանալու" շնորհման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպանության խորհրդական Քրիստինա Մեհրաբեկյանը։
 
Նա մասնավորապես նշեց, որ ժողովուրդների և տարբեր մշակույթների միջև կամուրջներ ստեղծելուն սեփական տաղանդն ու մասնագիտական գիտելիքները ծառայեցնելը` յուրահատուկ առաքելություն է, որն իր հետքն է թողնում պատմության մեջ։
 
Նա նաև երախտագիտություն հայտնեց Կավրիլիայի ղեկավարությանը այդ պատվավոր պարգևը Հայաստանի ներկայացուցչին շնորհելու համար, ինչն էլ ավելի խորհրդանշական է այս տարի, երբ Հայաստանն ու Իտալիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30֊ամյակը։
 
Այցի ընթացքում Կավրիլիայի քաղաքային խորհրդի ղեկավարության հետ քննարկվեցին նաև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հնարավորությունները։