A
A
3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. կհստակեցվի, որ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
Ընդ որում, առաջարկվում է հետադարձություն տալ առաջարկվող դրույթին՝ այն տարածելով խնդրո առարկա միջոցառման մեկնարկման ժամկետից։