Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահագն Խաչատուրյան շնորհավորական ուղերձ
A A
Քաղաքականություն

Հայաստանը կարևորում է Իսլանդիայի հետ համագործակցության շարունակական զարգացումը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին Ազգային տոնի առթիվ: Հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Իսլանդիայի հետ համագործակցության շարունակական զարգացումը:

Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով կկարողանանք ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև հարաբերությունները՝ համալրելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված նոր ծրագրերով»: