A
A
2019թ․ հետազոտությունների համաձայն՝ Հայաստանում յուրաքանչյուր 4րդ կին ենթարկվել է բռնության (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Անցած տարի թեժ գծի միջոցով 5500 զանգ են ստացել բռնության դեպքերի հետ կապված»․ այս մասին նշեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը «Գենդերային հիմքով բռնությունը ազատությունից զրկված կանանց նկատմամբ․ հիմնախնդրի ուսումնասիրում հայաստանյան համատեքստում» զեկույցի ներկայացման ժամանակ։
Ըստ նրա՝ Հայաստանում յուրաքանչյուր 4րդ կին ենթարկվել է բռնության 2019թ․ հետազոտությունների համաձայն։
Զեկույցի ներկայացման ժամանակ նշվեց, որ գենդերային հիմքով բռնությունը ազատությունից զրկված կանանց նկատմամբ դեռևս չի ձևակերպվել հանրային և պետական օրակարգերում իբրև մասնավոր ուշադրություն պահանջող հիմնախնդիր։