Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դպրոցի հարակից տարածքը սեփականաշնորհել են և այնտեղ շքեղ առանձնատուն կառուցել․ Բադալյան (տեսանյութ)

«Կառավարությունը ունի հայտնի խորագիր դարձած հայտի ծրագիր՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, բայց մենք ոչ միայն դրանով ենք սահմանափակվում, այլև բոլոր դպրոցներում պետք է ունենանք լաբորատորիաներ»,- այս մասին ԱԺ ամբիոնից նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Ըստ նախարարի՝ առանց լաբորատորիաների կրթությունը թերի կլինի դպրոցներում․ «Կառավարությունը և անձամբ վարչապետը հստակ անքննելի պայման է դրել, որ նոր դպրոցներում որևիցե գույք չպետք  է լինի օգտագործված, ամեն ինչ պետք  է լինի նորովի, և վստահ եղեք, որ կառավարությունը անում է ամեն ինչ»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսիներ Բադալյանը նշեց, որ եղել է դեպք, երբ դպրոցի տարածքը սեփականաշնորհվել է և կառուցվել են բարձրահարկ շենքեր և այդպիսի խնդիրներ շատ կան։ Պատագամվորը հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս կարելի է լուծել այդպիսի հարցերը։

Նախարարը պատասխանեց․ «Անթույլատերելի է երեխաների կրթության հաշվին բիզնես անել, գումար վաստակել մեր երեխաների ապագայի հաշվին։ Վստահ եղեք, որ մենք դա ամենախիստ ձևով մերժում ենք, ամեն ինչ չի, որ առուծախի առարկա է։ Կոնկրետ դեպքերի դեպքում մենք մեզանից կախված ամեն ինչ, վստահ եղեք, որ կանենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։