Բացել լրահոսը Փակել լրահոսը
287968557_7758389884201682_7205794822429627393_n
A A
Հասարակություն

Նոբելյան մրցանակի դափնեկիրը մրցանակը նվիրեց Հայաստանի Պատմության թանգարանին

 Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ  հանդիպում Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր, բժշկագիտության ոլորտի ներկայացուցիչ, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանի հետ։

Նա իր մրցանակը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին:

Նոբելյան կոմիտեն բժշկության 2021թ. նոբելյան մրցանակը գիտնականին շնորհել է ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար։

«Եթե 18 տարեկանում ինձ ասեին՝ Նոբելյան մրցանակ ես ստանալու և այդ մեդալը հայտնվելու է Հայաստանի պատմության թանգարանում կմտածեի, թե այդ մարդը կատակում է», - ասաց գիտնականը: