Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դումանյան (1)
A A
Հասարակություն

ՀՀ ԿԳՄՍ-ն առաջարկում է չեղարկել մի շարք պատվավոր կոչումներ

Հայաստանի Հանրապետության  ԿԳՄՍ նախարարության  կողմից «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների  նախագիծ է դրվել քննարկման, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստա­կավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիչ պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները, որոնք առավել ընդգրկուն եզրույթներ են և ներառում են դաշտ ամբողջապես։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով ամրագրված «գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության» իրավունքը։
Փոփոխությունների արդյունքում կարևոր երաշխիքներ են ստեղծվում մշակույթի և արվեստի ոլորտում ստեղծագործողների հավասար պայմաններում ինքնա­դրսևորվելու ու ստեղծագործելու, իրենց արվեստը հանրությանը ներկայացնելու համար, դրանով իսկ ապահովվում է սահմանադրական իրավունքը։

Հարկ է նշել, որ սույն պատվավոր կոչումների չեղարկման դեպքում կարիք կլինի վերանայելու հուղարկավորության կառավարական հանձնաժողովի ձևավոր­ման չափանիշները:

Նշենք, որ ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի կոչման արժանացած արվեստագետները ստանում են 40 000 դրամ պարգևավճար: