Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajtacucak
A A
Սպորտ

Սարգիս Ադամյանը չի հայտավորվել Շոտլանդիայի հետ խաղին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այսօր Շոտլանդիայի թիմի հետ կայանալիք Ազգերի լիգայի B լիգայի չորրորդ տուրի հանդիպման վերջնական հայտացուցակը։

Ինչպես հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, այս անգամ խաղի հայտացուցակում չեն ընդգրկվել Ստանիսլավ Բուչնևը, Ժիրայր Մարգարյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Հայկ Իշխանյանը և Սարգիս Ադամյանը:

Հայաստան - Շոտլանդիա հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին։ Մեր հավաքականը կխաղա կարմիր մարզազգեստով։