Բացել լրահոսը Փակել լրահոսը
287193184_310990754581793_7396044064809757663_n
A A
Քաղաքականություն

Նոյեմբերի 9-ի գիշերվա անկարգությունների գործով երկու հոգի դատապարտվեցին

 Քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց 2020 թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա  զանգվածային անկարգությունների գործով դատավճիռը։  Դատարանը գործով ամբաստանյալներ Անրրի Սեդոյանին եւ Կարեն Մարությանին մեղավոր ճանաչել իրենց առաջադրված մեղադրանքներում։

Կարեն Մարությանը դատապարտվեց 6 , իսկ Անրրի Սեդոյանը՝ 3 տարվա ազատազրկման։ Անրրի Սեդոյանը  նաեւ կվճարի տուգանք՝ 500.000 դրամի չափով։

  Կարեն Մարությանը եւ Անրրի Սեդոյանը մեղադրվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու, ինչպես նաև՝  Անրրի Սեդոյանի  հետ նախնական համաձայնության գալով՝  ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ  ապօրինի մուտք գործելու խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու համար

Անրիի Սեդոյանն մասամբ ընդունել է  մեղքը, իսկ Կարեն Մարությանը՝ ոչ։   Պաշտպանական կողմն էլ անհիմն էր համարել նրանց առաջադրված մեղադրանքը։

 Հիշեցնենք, որ մեղադրողը  միջնորդել էր  Անրրի Սեդոյանին դատապարտել 7, իսկ Կարեն Մարությանին՝ 8 տարվա ազատազրկման։

 Ի դեպ, դատարանը մերժեց դատախազության ներկայացրած  մոտ  2 մլն դրամի պահանջը։