Նոյեմբերի 9-ի գիշերվա անկարգությունների գործով երկու հոգի դատապարտվեցին
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց 2020 թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա զանգվածային անկարգությունների գործով դատավճիռը։ Դատարանը գործով ամբաստանյալներ Անրրի Սեդոյանին եւ Կարեն Մարությանին մեղավոր ճանաչել իրենց առաջադրված մեղադրանքներում։
Կարեն Մարությանը դատապարտվեց 6 , իսկ Անրրի Սեդոյանը՝ 3 տարվա ազատազրկման։ Անրրի Սեդոյանը նաեւ կվճարի տուգանք՝ 500.000 դրամի չափով։
Կարեն Մարությանը եւ Անրրի Սեդոյանը մեղադրվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու, ինչպես նաև՝ Անրրի Սեդոյանի հետ նախնական համաձայնության գալով՝ ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ ապօրինի մուտք գործելու խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու համար
Անրիի Սեդոյանն մասամբ ընդունել է մեղքը, իսկ Կարեն Մարությանը՝ ոչ։ Պաշտպանական կողմն էլ անհիմն էր համարել նրանց առաջադրված մեղադրանքը։
Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր Անրրի Սեդոյանին դատապարտել 7, իսկ Կարեն Մարությանին՝ 8 տարվա ազատազրկման։
Ի դեպ, դատարանը մերժեց դատախազության ներկայացրած մոտ 2 մլն դրամի պահանջը։