Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika (2)
A A
Սպորտ

Հայաստանը կմասնակցի գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության թիմը մեկնել է Իսրայելի Թել Ավիվ քաղաք, որտեղ հունիսի 15-19-ը տեղի է ունենալու գեղարվեստական մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ անցած տարի Վարնայում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանից հանդես էին եկել երեք մարմնամարզուհի` Սիլվա Սարգսյանը, Մերի Պողոսյանը և Էդիտա Հովհաննիսյանը: Նրանց ցույց տված լավագույն արդյունքը եղել է 38-րդ տեղը: