Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը պարտվեց Ուկրաինային (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթներն Եվրոպայի 2023թ
առաջնությունում:
Ընտրական մրցաշարի վերջին խաղում մեր երիտասարդական հավաքականը Երևանում ընդունեց Ուկրաինայի թիմին և
պարտվեց 0:2 հաշվով: Հյուրերը երկու գոլերն էլ խփեցին երկրորդ խաղակեսում: Աչքի ընկան Էլդար Կուլիևն ու
Կոնստանտին Վիվչարենկոն:
Այդպիսով, Հայաստանի հավաքականը 30 հնարավորից վաստակելով ընդամենը 3 միավոր, իր խմբում զբաղեցրեց
վերջին` 6-րդ տեղը: Մեր թիմը մրցակիցների դարպասը խփել է 7, իսկ սեփականը բաց թողել 28 գոլ:

Դիտեք Հայաստան Մ-21-Ուկրաինա Մ-21 խաղը՝  տեսանյութում