Ազգերի լիգա՝ Ուկրաինա – Հայաստան. Լեհաստանում կայանալիք հանդիպման մեկնարկային կազմերը հայտնի են
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 3-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը կհանդիպի Ուկրաինայի ընտրանու հետ: Խաղը կկայանա լեհական Լոձ քաղաքում, քանի որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ ուկրաինացիները չեն կարող խաղեր անցկանել սեփական դաշտում, քանի դեռ այդ երկրում ընթանում են ռազմական գործողություններ:
Հայաստանի հավաքականը երկու խաղից հետո վաստակել է 3 միավոր և իր խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը: Ուկրաինայի ընտրանին անցկացրել է մեկ հանդիպում և դարձյալ ունի 3 միավոր, սակայն գնդակների հարաբերությամբ գրավում է 2-րդ տեղը` ետ մնալով Շոտլանդիայի հավաքականից:
Երկու երկրների հավաքականները վերջին անգամ հանդիպել են 19 տարի առաջ, 2003 թվականին: Այն ժամանակ ուկրաինացիները սեփական դաշտում հաղթել են 4:3 հաշվով:
Արդեն հայտնի են մեկնարկային կազմերը։ Հայաստան ընտրանին հանդիպումը կսկսի այսպիսի կազմով. Յուրչենկո, Մկրտչյան, Մկոյան, Տ. Ոսկանյան, Մոնրոյ, Բարսեղյան, Դաշյան, Ուդո, Կամո Հովհաննիսյան, Բայրամյան, Բաբայան։
Ուկրաինա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին: Խաղի ուեղիղ եթերը` այստեղ.