Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol 10.06.
A A
Սպորտ Պաշտոնական

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը նոր հովանավոր ունի

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան և SADA-ն ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ բասկետբոլի ազգային հավաքականի առաջխաղացման և Հայաստանում բասկետբոլի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Google Cloud-ի առաջատար գործընկեր, բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար SADA-ն դարձավ Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների (Մ16, Մ18 տղամարդկանց և Մ16, Մ20 կանանց) գլխավոր հովանավորը: 

Այս համագործակցությունը բասկետբոլի Հայաստանի հավաքականի համար հնարավորություններ է ստեղծում մասնակցելու Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որը կկայանա հունիսի 28-ից հուլիսի 3-ը, Մալթայի Տա-Քալի քաղաքում։ Բացի այդ, Հայաստանի երիտասարդական հավաքականի նոր ծրագրերն ու մարզումները հաջորդ սերնդի բասկետբոլիստներին թույլ կտան ավելի բարձր պատրաստականությամբ մասնակցելու 2022-2023 թթ. եվրոպական մրցաշարերին: Ավելին, Երևանում կմեկնարկի «SADA Cup» մրցաշար, որին կմասնակցեն 4 երկրների թիմեր: Գավաթի մրցաշարը տեղի կունենա հունիսի 23-26-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։