Բացել լրահոսը Փակել լրահոսը
287202239_10159289924573621_8287865633001134726_n
A A
Հասարակություն

«Յուքոմ» ՓԲԸ-ն անընդունելի է համարում իր հեղինակությանը վնասող ապատեղեկատվության տարածումը

«Յուքոմ» ՓԲԸ ֆբ-յան էջից տեղեկանում ենք․
 
Այսօր «Յուքոմ» ՓԲԸ բազմաթիվ բաժանորդներ ստացել են երրորդ անձ հանդիսացող կազմակերպության SMS-հաղորդագրություն այն մասին, որ այդ կազմակերպությանն անհրաժեշտ են բանվորներ։ Մի շարք բաժանորդներ զանգել են նշյալ կազմակերպություն և ապատեղեկացվել են, որ իրենց հեռախոսահամարները տրամադրել է «Յուքոմ» ընկերությունը։
 
Կիսելով «Յուքոմ» ՓԲԸ բաժանորդների արդարացի վրդովմունքն իրենց անձնական տվյալների պահպանությանը և մեր Ընկերության հեղինակությանը վերաբերող այս դեպքի առնչությամբ՝ հայտնում ենք և ընգծում, որ «Յուքոմ» ՓԲԸ բաժանորդների անձնական տվյալները պահպանվում են օրենքով սահմանված կարգով և ՉԵՆ տրամադրվում երրորդ անձանց՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի։ Երրորդ անձինք իրենց գովազդային SMS-հաղորդագրություններն ուղարկում են VAS-օպերատորների միջոցով, օրենքով սահմանված կարգով։
 
«Յուքոմ» ՓԲԸ-ն անընդունելի է համարում իր հեղինակությանը վնասող ապատեղեկատվության տարածումը և հետևողական քայլեր է ձեռնարկում նմանօրինակ դեպքերը բացառելու ուղղությամբ։