Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք համակարծիք ենք․ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը պիտի իրագործվի․ Լավրով (տեսանյութ)

«Երկրների առաջնորդները երեք անգամ հանդիպել են լուծելու համար հակամարտության հետ կապված հարցերը, հարաբերությունների բարելավման համար։

Ես կարծում եմ մենք ունենք ընդհանուր գիտակցություն, որ գործընթացն առաջ է գնում»։ Հայաստանի և Ռուսատանի ԱԳՆ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշեց, որ ցանկալի կլինի,  որ այդ գործընթացներն ավելի արագ ընթանան, բայց այնուամենայնիվ կա առաջընթաց։ Ձեռք են բերվում առարկայական դրական արդյունքներ։

«Կասկածներ չկան, որ կլինեն նաև վերջնական պայմանավորվածություններ»,-ընդգծեց Լավրովը։

Լավրովի խոսքով՝ կողմերից յուրաքանչյուրը, իհարկե, ունի իր տեսլականը խնդրի շուրջ, հաճախ նաև իրար չհամընկնող։ ՌԴ ԱԳՆ նախարարը սակայն ընդգծեց, կողմերից յուրաքանչյուրը այդ թվում Ռուսաստանը, առաջնորդվում են բարձրագույն ղեկավարության կողմից ստորագրված երեք համաձայնագրերով։

«Դա շատ հստակ ճանապարհային քարտեզ է, որով մենք բոլորս պետք է առաջնորդվենք։ Ինչպես գիտեք,  հերթական հանդիպումը պլանավորված է Մոսկվայում։ Մենք պատրաստ ենք տրամադրել խորհրդատվություն, այդ թվում և քարտեզային նյութեր։ Դա շատ կարևոր է այս աշխատանքի համար»։

Լավրովի խոսքով՝ այսօր քննարկվել են նաև մնացած քննարկվող հարցերի կարգավորման տարբերակները։

«Համոզված եմ, որ դրանք վերջարդյունքում կլուծվեն»նկատեց նա։