Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարծում եմ խստորեն արձագանք կլինի դրան․ Ավանեսյանը՝ ընդդիմադիր պատգամավորների՝ ԱՆ ներխուժման մասին (տեսանյութ)

Դիմել ենք Ազգային ժողով, որովհետև կարծում ենք, որ պատգամավորական մանդատը թույլ չի տալիս որևէ անձի դրսևորել խուլիգանական վարքագիծ։ Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։

Նախարար Ավանեսյանը կարծում է, որ կստեղծվի ԱԺ էթիկայի հանձնաժողով, որը մանրամասն կքննի այս վարքագիծը՝ ակնկալելով խիստ արձագանք։

Առողջապահության նախարարի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորներն իրենց դժգոհություններն արտահայտելու համար ունեն աշխատավայր՝ հարթակներ, որտեղից կարող են արտահայտել իրենց դժգոհությունները, բայց ըստ Անահիտ Ավանեսյանի նրանք ընտրել են բեմականացված գռեհիկ շոուներ։

«Ոստիկանական ուժերը և մեր բոլոր իրավապահները պետք է գործեն խստիվ օրենքի շրջանակներում։ Ժողովրդավարության սկզբունքները Հայաստանում պահպանվում են 2018 թվականից սկսած»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ միաժամանակ շեշտելով, որ ժողովրդավարությունը չի նշանակում անօրինականության թողտվություն՝ ժողովրդավարություն նշանակում է պատշաճ վարքագիծ։

Ըստ նախարարի՝ դրա բացակայության դեպքում պետք է կիրառել վարչարարություն։

Հիշեցնենք՝ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Ասպրամ Կրպեյանը և «Պատիվ ունեմ»խմբակցությունից Աննա Մկրտչյանը երեկ ներխուժել էին ՀՀ առողջապահության նախարարության շենք, այնուհետև՝ Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ։

Մանրամասները՝ տեսանյութում։