Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գայանե Եղիազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը (տեսանյութ)

Գայանե Եղիազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 9-ի արտահերթ նիստում նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Ըստ դրա՝ մանդատը տրվում է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Գայանե Եղիազարյանին:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն Եղիազարյանը երդվեց: