Կ.Ասրյանի հուշամրցաշար. գրոսմայստերները զիջում են դիրքերը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարում կայացել են 2-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարը հաջող մեկնարկած 7 գրոսմայստերներից հաղթարշավը շարունակեցին միայն երեքը: Դրանք են Շանթ Սարգսյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը, որոնք կրկին հաղթեցին իրենցից վարկանիշով ցածր մրցակինցերին և վաստակեցին 2-ական միավոր:
Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, իրանցի Ամին Տատաբաեյին այս տուրում կիսեցին միավորն իրենց մրցակիցների հետ, իսկ ահա Լևոն Բաբուջյանը պարտություն կրեց 1-ին կարգային շախմատիստից:
Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 16 շախմատիստ և մեկ շախմատիստուհի` հանձինս Ասյա Եդիգարյանի, որը նույնպես վաստակել է 2 միավոր: Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը 1,5 միավորով զբաղեցնում է 18-րդ տեղը: Նա այսօր կայանալիք 3-րդ տուրում կհանդիպի հենց Ասյա Եդիգարյանի հետ:
Կենտրոնական պարտիայում Շանթ Սարգսյանը կհանդիպի միջազգային վարպետ Էմին Օհանյանի հետ:
Հիշեցնենք, որ Կարեն Ասրյանի հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով