Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gevorg
A A
Սպորտ

Գևորգ Ղազարյանը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» հետ։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Գևորգ Ղազարյանը հանդես է եկել «Փյունիկում» և «Ուրարտուում», եվրոպական տարբեր ակումբներում։

Նա 7 անգամ դարձել է Հայաստանի, մեկ անգամ՝ Հունաստանի չեմպիոն։

Գևորգ Ղազարյանը Հայաստանի հավաքականում անցկացրել է 78 խաղ և խփել 14 գոլ։