Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika (2)
A A
Սպորտ

Հայաստանի աթլետները կմասնակցեն միջազգային մրցաշարերի

Մալթայում կայանալիք Աթլետիկայի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը մասնակցելու համար Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը թիմ է հրավիրել 15 հոգի՝ 8 տղամարդ, 7՝ կին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։

Մեր առաջատարներից մրցաշարին կմասնակցեն հեռացատկորդներ Գոռ Բեգլարյանը, Արտակ Համբարձումյանը, արագավազորդներ Գայանե Չիլոյանը, Ռազմիկ Մկրտչյանը, միջին տարածության վազորդ Երվանդ Մկրտչյանը: Մեր լավագույն աթլետ, կապանցի Լևոն Աղասյանը, այս անգամ չի մասնակցի առաջնությանը, քանի որ այս անգամ մրցաշարի ծրագրում ընդգրկված չէ եռացատկը:

Հունիսի 10-ին մեր պատվիրակությանը կմիանա ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։ Նույն օրը հավաքականը կանցկացնի  նախամրցումային մարզում, իսկ հաջորդ օրը կսկսեն մրցումները:

Հունիսի 10–ին Չեռնոգորիա կմեկնի կապանցի Արշամ Սարգսյանի ղեկավարած  աթլետիկայի պատվիրակությունը: Վանաձորցի մարզիչ Գոհար Նազարյանից բացի խմբում են նաև Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Կապանի 6 մարզիկներ: Նրանք իրենց ունակությունները կդրսևորեն մինչև 18 տարեկան աթլետների  մասնակցությամբ Բալկանյան երկրների առաջնությունում: