Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մեկնարկել է ԱՏՁՄ պահեստազորային վարժանքների նախապատրաստական ծրագիրը (տեսանյութ)

Մեկշաբաթյա վարժանքներն իրականացվում են ժամանակակից ռազմական և տեխնոլոգիական սկզբունքների առավելագույն կիրառմամբ։ Ծրագրի արդյունքում կստեղծվի Հայաստանի անվտանգությանը միտված հայ ժողովրդի մասնակցային նոր ձևաչափ՝ ռազմական և տեխնոլոգիական ներուժի առավելագույն ներգրավմամբ։ Ծրագիրն իրականացվում է ԱՏՁՄ կողմից՝ ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություննների հետ համագործակցությամբ։