Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զախարովան՝ Լավրովի՝ Հայաստան այցի մասին (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա բրիֆինգի ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում ՀՀ ղեկավարության հետ մանրամասն կխոսի ՀՀ–ի, ՌԴ–ի և Ադրբեջանի առաջնորդների` 2022 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին։

«Կքննարկվեն երկկողմ դաշնակցային հարաբերություններին, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում Մոսկվայի և Երևանի փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային հարթակներում համակարգման ամրապնդմանը վերաբերող հարցեր», -նշել է Զախարովան։

Հիշեցնենք` Լավրովը Հայաստան կժամանի այսօր։ Վաղը` հունիսի 9-ին, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: