Բացել լրահոսը Փակել լրահոսը
080622AGBU
A A
Պաշտոնական

Թե՛ պետական, թե՛ բարեգործական ծրագրերի հաջողությունից է կախված Արցախի ապագան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի մասնաճյուղի պատվիրակությանը՝ նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, քննարկվել են ՀԲԸՄ արցախյան ծրագրերի ընթացքը և նոր նախաձեռնությունները:

Նախագահ Հարությունյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունից և նշել, որ այսօր Արցախում թե՛ պետական, թե՛ բարեգործական խողովակներով իրականացվող ծրագրերի բովանդակությունից ու հաջողությունից է կախված Արցախի Հանրապետության ապագան: