Բացել լրահոսը Փակել լրահոսը
rain
A A
Պաշտոնական Հասարակություն

Ջերմաստիճանն այսօրվանից կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, հունիսի 9-13-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:

Մարզերի առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո, հունիսի 9-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-11-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։