Բացել լրահոսը Փակել լրահոսը
286741108_1569184910144401_1033558185377836470_n
A A
Հասարակություն

Պատերազմի հետևանքով որդուն կորցրած կինը աղջիկ է ունեցել

Պտղաբերության կենտրոնի բժիշկ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է լավ նորությամբ՝ պատերազմի հետևանքով որդուն կորցրած մայրը աղջիկ է ունեցել։

Բժիշկը գրել է․

«Եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում ու դրանից հետո կյանքը կանգ էր առել, բայց Վանեի ծնունդը ուժ եւ կյանք տվեց իրենց ընտանիքին։ Տիկին Անգելինան յուրահատուկ կին է. իր բարիությունը սահմաններ չունի։ Բուժումների բարդ ու ոչ այնքան հարթ ճանապարհը անցել ենք միասին. չնայած մեծ վշտին, իրենից բացարձակ նեգատիվ էներգիա չէր գալիս, այլ հակառակը՝ վստահություն, սեր, հոգատարություն»։