Բացել լրահոսը Փակել լրահոսը
080622ArturDavtyan
A A
Պաշտոնական

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, քննարկվել են Հայաստանի և Արցախի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանը և կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր: