Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+asulis 7.06.
A A
Սպորտ

Խոակին Կապառոսի և Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Շոտլանդիա - Հայաստան ֆուտբոլային խաղին ընդառաջ այսօր Գլազգոյում կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

 

«Մենք գիտենք, որ վաղը հանդիպելու ենք ուժեղ թիմի հետ, որի ֆուտբոլիստները շատ մրցունակ են, հանդես են գալիս բարձրակարգ ազգային առաջնութուններում:Այդ իսկ պատճառով, մենք պետք է բավականին լավ խաղ ցուցադրենք: Մենք հավատում ենք մեր տղաներին և հուսով ենք, որ ամեն ինչ լավ կվերջանա», - ասել է իսպանացի մասնագետը:

 

Ասուլիսից հետո, Երևանի ժամանակով 21:30-ին, մեր հավաքականը կանցկացնի նախախաղային մարզում «Հեմփդեն Պարկ» մարզադաշտում, որտեղ էլ կայանալու է Շոտլանդիա - Հայաստան հանդիպումը: Այն տեղի կունենա հունիսի 8-ին, Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։