Նախքան հայտագրելը, անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը
Աջակցիր «Ա1+»-ին
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը տեղեկացնում է․
Հարգելի՛ ծնողներ, ուշադրություն․
Հայտագրումը կիրականացվի 3 փուլով․

Հունիսի 21–ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր ունեն որոշակի արտոնություններ։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող նույն հաստատությունում հայտագրվող երեխայի քրոջ կամ եղբոր սովորելու կամ ծնողի աշխատելու հանգամանքը։

Երկրորդ փուլով՝ հուլիսի 6–ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով, հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական հաստատությունների դիմորդների համար և բաց կլինի Հայաստանի Հանրապետության բոլոր առաջին դասարանցիների ծնողների համար։

Հուլիսի 12-ից հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների համար՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։