Բացել լրահոսը Փակել լրահոսը
մանկապարտեզ
A A
Հասարակություն

Համայնքային բյուջեները չեն բավարարում, որ որոշ մանկապարտեզներ գործեն ամբողջ տարի. փոխնախարար

Հայաստանում կան մանկապարտեզներ, որոնք կարող են գործել ամբողջ տարին, սակայն գործում են ընդամենը մի քանի ամիս, քանի որ համայնքային բյուջեն չի բավարարում: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

 

«Մենք չենք ուզում ունենալ իրավիճակ, որ մենք սարքում ենք մանկապարտեզը, ունենում ենք ամբողջական արդիական ենթակառուցվածք, սակայն դա փաստացի չի գործում: Մենք սեպտեմբերին արեցինք ուսումնասիրություն, և հանրապետությունում ունեինք շուրջ 50 մանկապարտեզ, որոնք կարող էին գործել, սակայն չեն գործում, որովհետև համայնքային բյուջեն չի բավարարում, որ մանկապարտեզը գործի»,- ասաց փոխնախարարը:

Կան մանկապարտեզներ, որոնք գործում են տարվա մեջ մի քանի ամիս, պատճառը կրկին համայնքային բյուջեն է, այն չի բավարարում, որ մանկապարտեզը գործի ամբողջ տարին: Անդրեասյանը վստահեցնում է, որ այս խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է:

 

«Մենք ուզում ենք իրապես լուծում գտնել, որը թույլ կտա երեխաներին ամբողջ տարին նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված լինել և դա անել որակյալ ու արդիական պայմաններում»,-նշեց փոխնախարարը: