Հայաստանի Մ-19 հավաքականը Վրաստանում պարտվել է փոքր տարիքի թիմին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ցածր տարիքային հավաքականները շարունակում են անհաջող ելույթները միջազգային մրցասպարեզում:
Հայաստանի Մ-19 հավաքականն ուժերն փորձելու համար մեկնել է Վրաստան, որտեղ անցկացնելու է երկու ստուգողական հանդիպում: Դրանցից առաջինում մեր ընտրանին հանդիպեց Վրաստանի Մ-18 թիմի հետ:
Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, հանդիպման մինչև 87 րոպեն Հայաստանի պատանեկան հավաքականը հաղթում էր 2:0 հաշվով: Սակայն, մեր թիմը մնացած ժամանակում երեք գոլ է բաց թողել և պարտվել 2:3 հաշվով: Սա արդեն վկայում է այն մասին, որ մեր հավաքականի մարզիչները տակտիկապես սխալ են կառուցել հանդիպման վերջնամասը: Ի դեպ, մրցակցի կազմում բոլոր գոլերը խփել են փոխարինման մտած խաղացողները:
Հունիսի 8-ին Հայաստանի Մ-19 հավաքականը ևս մեկ անգամ կմրցի Վրաստանի 18 տարեկան ֆուտբոլիստների հետ: