Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրշեջ մեքենա
A A
Պաշտոնական

Աղբատար ավտոմեքենա է այրվել

Հունիսի 6-ին, ժամը 12։23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի աղբավայրի մոտակայքում, այրվում է «ZIL» մակնիշի աղբատար ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ ԱԻՆ-ի՝ պարզվել է, որ այրվում է  «GAZ-53» մակնիշի աղբատար ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Մ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։53-ին, մարվել՝ 13։21-ին։ Այրվել է աղբատար ավտոմեքենան՝ բեռնված կենցաղային աղբով (մոտ 8 խմ)։