Բացել լրահոսը Փակել լրահոսը
80001_b
A A
Պաշտոնական Հասարակություն

Պատահար Սեբաստիայի փողոցում․ կա տուժած

Հունիսի 5-ին, ժամը 22։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ. առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ հայտնում է ԱԻՆ-ը։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Ա․ Փ․, ծնված 1985 թ․), «Mercedes-Benz C» (վարորդ՝ Խ․ Թ․, ծնված 1969 թ․) և «VAZ-2105» (վարորդ՝ Ն․ Ա․, ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել  տարածքը և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Մ․-ին (ծնված 1987 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։