Բացել լրահոսը Փակել լրահոսը
238370
A A
Հասարակություն

Հռոմի պապը համբուրել է Հայ առաքելական եկեղեցու սրբազան կախազարդը

Հռոմի պապ  Ֆրանցիսկոս Առաջինը արևելյան  եկեղեցիների 18 երիտասարդ քահանաների և վանականների հետ  հանդիպմանը հայտարարել է, որ բաժանված քրիստոնյաները պետք է միասին Ավետարանը տարածեն:

«Դա ուղերձ է, որի մասին մենք կանչված ենք վկայություն տալու միմյանց հետ, ոչ թե միմյանց դեմ կամ միմյանցից առանձին», - ասել է  Հռոմի  Պապը հունիսի 3-ին՝ ողջունելով երիտասարդ հոգևորականներին, ովքեր մասնակցում էին Հռոմում անցկացվող ուսումնական շաբաթվան։

Մասնակիցները Վատիկան են ժամանել Եգիպտոսից, Հայաստանից, Լիբանանից, Սիրիայից, Հնդկաստանից, Եթովպիայից և Էրիթրեայից։

Հանդիպումից հետո տարածված լուսանկարում երեւում է՝ ինչպես է Հռոմի Ֆրանցիսկոս առաջին պապը  համբուրում    Հայ առաքելական եկեղեցու սրբազան կախազարդը։