Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Վարազդատ Լալայանը 2-րդն է, Գոռ Մինասյանը` 3-րդը. ծանրամարտի ԵԱ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը երկու մեծ մեդալ նվաճեց Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը:

Մեր գերծանր քաշային մարզիկ Վարազդատ Լալայանը երկամարտում ցույց տվեց 451 կգ արդյունք և գրավեց 2-րդ տեղը:

Մեր մյուս ծանրորդը` Գոռ Մինասյանը, իր թիմակցին զիջեց 5 կիլոգրամով և բավարարվեց բրոնզե մեդալով:

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց վրացի Լաշա Թալախաձեն, որը այս անգամ գրանցեց 462 կգ արդյունք:

Մեդալների ընդհանուր հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 3-րդ տեղը` ետ մնալով Բուլղարիայից և Ուկրաինայից: