A
A
Հայաստանի սահմանները «մաշվում» են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն տասնյակ տարիներ Դեբեդի գարնանային վարարումներից Հայաստանի հյուսիսային սահմանները փոքրանում են։
Բագրատաշեն-Սադախլո անցակետից հետո Դեբեդը Հայաստանի և Վրաստանի սահմանաբաժանն է։ Վարարումների ժամանակ գետը քշում-տանում է Այրում խոշորացված համայնքի մաս կազմող Պտղավան, Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերի գյուղատնտեսական նշանակության գետամերձ հողերը։
Միայն վերջին հինգ տարիներին Դեբեդավանից գետը քշել է 3 հա հողատարածք։ Տարեց տարի այս թիվը մեծանում է, իսկ մեր երկրի սահմանները՝ փոքրանում, ասել է թե՝ մաշվում։
Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում