Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վթարի «մեղավոր» մեքենայի ղեկին՝ 18 տարեկան էր

Հունիսի 4-ին ժամը 21։50-ի սահմաններում ԱՀ ՆԳՆ Ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում, միաժամանակ ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտի  Առաքելյան փողոցի թիվ 12 հասցեի դիմացի ճանապարահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության և փրկարար ծառայողները, ինչպես նաև շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկների խումբը։

Պարզվել է, որ ժամը 21:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 18-ամյա բնակիչ Գ. Ե.-ն, վարելով «Մերսեդես Բենց E 350» ավտոմեքենան, նշված վայրում բախվել է Մարտունի քաղաքի բնակիչ` 28-ամյա Մ. Ա-ի «Մերսեդես Բենց C 180» և մայրաքաղաքի 50-ամյա բնակիչ Վ.Ա-ի վարած «Օպել զաֆիրա» ավտոմեքենաներին, ինչի հետևանքով 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ։ Համապատասխան բուժզննումից հետո վերջիններս դուրս են գրվել հիվանդանոցից։

ՃՏ պատահարի ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։