Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քոչարյան
A A
Հասարակություն

Ես պայքարի մեջ եմ և շարունակում եմ մնալ անմնացորդ, անկախ նրանից, որ որոշ ժամանակ ֆիզիկապես ձեր կողքին չեմ լինի․ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահի որդին, Լևոն Քոչարյանը հայտնում է, որ որոշ ժամանակով բացակայելու է Հայաստանից։

Նա  հայտնել է. «Սրանց երեկվա վայրագությունների նպատակն այն էր, որ մարդիկ վախենան ու էլ դուրս չգան: Որ հասկացան` այդպես չէ, փորձում են ուրիշ ստորությունների գնալ, օրինակ, իմ շաբաթներ առաջ պլանավորած երկրից բացակայելն այդ լույսի ներքո են ուզում ներկայացնել:

Չեն հասկանում, որ ինչքան իրենք իրենց լկտի են պահում, մեր շարքերում վճռական մարդկանց քանակը միայն ավելանում է: Ես պայքարի մեջ եմ և շարունակում եմ մնալ անմնացորդ, անկախ նրանից, որ որոշ ժամանակ ֆիզիկապես ձեր կողքին չեմ լինի և բնական է` նաև պետք է լինեմ ընտանիքիս կողքին, քանի որ շուտով մեր աղջիկը պիտի ծնվի: Եվ սա ներկայացնելն այլ լույսի ներքո, կրկին ի ցույց է դնում իրենց ստոր էությունը»։