Բացել լրահոսը Փակել լրահոսը
285897686_2938017226443731_4641470318141796256_n
A A
Հասարակություն

Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սահակ Վարդանյանը

 Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշման համաձայն` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սահակ Վարդանյանը։
 
Այս մասին տեղեկացրին Երևանի մետրոպոլիտենից՝ ներկայացնելով  Սահակ Վարդանյանի կենսգրությունը։
 
Ծնվել է 1981թ. մայիսին, Երևանում:
 
1987-1997թթ. ավարտել է Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը։
 
1997-2002թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետում ։
 
2002-2005թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում՝ «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտության և կառավարում» մասնագիտությամբ։
 
2005թ-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
 
2002-2009թթ․աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում՝ որպես գովազդի մասնագետ, ապրանքանիշի կառավարիչ այնուհետ անալիտիկ բաժնի պետ։
 
2009-2013թթ․ աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում՝ որպես «Իդեալ համակարգ» խանութ-սրահների տնօրեն։
 
2013-2017թթ․ աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես գործառնական տնօրեն։
 
2018- 2021թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն։
 
2021-2022թթ․ աշխատել է «Բարսիս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն փոխտնօրեն։
 
Ամուսնացած է, ունի երկու զավակ։