Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-21
A A
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը տապալվեց Սկոպյեում

Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը 2023թ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական հերթական խաղում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ: Սյոպյեում կայացած հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 3:1: 

Առաջին խաղակեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին: Խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացեց Էրիկ Սիմոնյանը, իսկ 22-րդ րոպեին այն հավասարեցրեց Մետոդի Մաքսիմովը: Ստատուս քվոն պահպանվեց մինչև 85-րդ րոպեն, երբ Մարիո Իլիևսկին առաջ մղեց հյուսիսմակեդոնացիներին: Մրցավարի կողմից ավելացված ժամանակի 7-րդ րոպեին Սեֆեր Էմինին 11մ հարվածով հաշիվը դարձրեց 3:1:

Հայաստանի երիտասարդական հավաքականը վեցերորդ անընդմեջ պարտությունը կրեց մրցաշարում և վաստակած 3 միավորով զբաղեցնում է վերջին` 6-րդ տեղը: Հյուսիսային Մակեդոնիան երկրորդ հաղթանակը տոնեց և այժմ 9 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 6-ին: Այդ օրը մեր թիմը սեփական դաշտում կընդունի խմբի առաջատար Ֆրանսիային, որը 7 խաղից հետո ունի 19 միավոր: