Բացել լրահոսը Փակել լրահոսը
1d188d1cf3138a7d1248045d737b0db5
A A
Հասարակություն

Տավուշում 59-ամյա տղամարդը ձերբակալվել է 8-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

Մայիսի 27-ին ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի 37-ամյա բնակչուհու կողմից, որը հայտնել է, որ նույն օրը 59-ամյա Վարդան Ք.-ն իր 8-ամյա աղջկան, որը միայնակ գտնվել է տանը, առանձնատան բակից համոզելով տարել է ննջասենյակ, ապա երեխայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ, shamshyan.com-ը։

Դրանից հետո երեխայի գոռգոռոցի ձայներից օգնության է հասել հարևանությամբ բնակվող  իր հարևանուհին:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարապետյանի գլխավորությամբ:

Վարդան Ք.-ն ոստիկանների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Բերդի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Բերդի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի կողմից ձերբակալվել է: Երեխային տրվել է դատաբժշկի ուղեգիր: