A
A
«Արարատ-Արմենիան» հրաժարվեց Դմիտրի Գունկոյի ծառայությունից
Աջակցիր «Ա1+»-ին«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի և Դմիտրի Գունկոյի ու իր մարզչական շտաբի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրացել է և կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: Նշում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
Դմիտրի Գունկոն թիմը գլխավորում էր 2021 թվականի հունիսից: «Արարատ-Արմենիան» նրա գլխավորությամբ անցկացրել է 32 խաղ, տոնել 23 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի և կրել 4 պարտություն:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» առաջնության աշնանային հատվածից հետո վստահորեն գլխավորում էր առաջնության մրցաժարային աղյուսակը՝ 8 միավորով գերազանցելով «Փյունիկին», սակայն գարնանային հատվածում անակնկալ պարտություններ կրեց և ի վերջո մեկ միավորով ետ մնաց իր գլխավոր մրցակցից։