Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վերաքննիչ վարչական դատարանը մերժեց «Ա1+»-ին (տեսանյութ)

 

«Դատարանը որոշեց մեր վերաքննիչ բողոքը մերժել. խոսքը վերաբերում է Ա1+ գործով վարչական դատարանի կողմից կայացված 2021 թվականին ընդունված վճռի դեմ բողոքին»,- այս մասին այսօր դատարանում նշեց փաստաբան Դավիթ Ասատրյանը։

Ըստ փաստաբանի՝ վարչական ակտը այսօր դեռևս պատրաստ չի, և դատարանը հայտարարել է, որ հայտը կուղարկի էլեկտրոնային փոստի միջոցով․ «Երբ մենք կկարողանանք ծանոթանալ դատական ակտի պատճառաբանական մասին, մեր համար պարզ կլինի, թե դատարանը ինչու է այդ որոշումը կայացրել և ինչ հիմքերով»։

Փաստաբանը նշեց, որ իրենց դատական ակտին ծանոթանալուց հետո կորոշեն հետագա անելիքները։

Հիշեցնենք, որ հայցվոր կողմը՝ «Ա1+»-ը վերաքննիչ բողոք էր ներկայացրել վարչական դատարանի 2021-ին կայացրած վճռի դեմ։ Ընկերությունը պահանջում էր առոչինչ ճանաչել 11.06.2003թ. թիվ 18-Ա, 18.07.2003թ. թիվ 31-Ա, 18.07.2003թ. թիվ 30-Ա, 18.07.2003թ. թիվ 29-Ա , 13.10.2003թ. թիվ 74-Ա, 13.10.2003թ. թիվ 75-Ա որոշումները, 24.12.2003թ. թիվ 56 դեցիմետրային կապուղով «Հուսաբեր» ՓԲԸ-ին հաղթող ճանաչելու մասին որոշումը։ Գործը վերաբերում է «Ա1+»-ին եթերից զրկելու մասին որոշմանը, եւ 2018-ի իրադարձություններից հետո ընկերությունը որոշեց վերականգնել իր իրավունքները։

Մանրամասները՝  տեսանյութում։