Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ում մոտ պետք է մնա մոր կողմից Դեբեդը նետված 2-ամյա աղջնակը․ քննարկում (տեսանյութ)

Հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, տեղի ունեցավ ասուլիս-քննարկում «Չլուծված խնդիրներ․ որքանով են պաշտպանված երեխաների իրավունքները Հայաստանում» թեմայով:

Քննարկման բանախոսներ էին Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ, «Ընտանիք և համայնք» ՀԿ նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը, Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը, Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ, Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը, ՀՀ ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը և ՀՀ ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Լաուրա Կարապետյանը։

Թեմայի էպիկենտրոնում հանրային լայն արձագանք ստացածԴեբետի դեպքն էր, երբ մայրը 2-ամյա դստերը նետել էր գետը։

Փորձագետները փորձեցին ներկայացնել ոլորտի բացերը, պետության պարտավորություններն ու այս համատեքստում երեխայի իրավունքների պաշտպանության կարևորությունն ու առանձնահատկությունները։

Որքանո՞վ է իրավաչափ երեխային հորը հանձնելու սոցիալական հանձնաժողովի նախնական որոշումն այն դեպքում, երբ երեխայի հայրը մինչ այդ չի ճանաչել հայրությունը հարցին Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյան ասում է, որ հանձնաժողովի նախնական եզրակացությունից հետո նամակ են ստացել, որպեսզի իրենց մասնագետները ևս ուսումնասիրեն և գնահատեն հանգամանքները, որպես երրորդ կարծիք։

«Նման դեպքերում մեր առաջարկը լինում է հետևյալը՝ երեխան պետք է գնա չեզոք վայր։ Դա պետք է լինի ժամանակավոր, բայց ապահով վայր։ Եվ այդ չեզոք վայրում պահելով հանդերձ՝ աշխատել և երեխայի և մյուս կողմի՝ ծնողների հետ։ Ես չեմ կարծում, որ մոր հետ պետք է չխոսել՝ անգամ, եթե նա կալանավորվել է։

Պետք է հասկանալ նախկին պատմությունը և օրինակ դիտարկելով հոր այցը աղջկան, դրա որակը։ Այստեղ հարցը վարչարարությունը չէ։ Մեզ պետք է հետաքրքրի հայր-երեխա, երեխա-երկրորդ մայր հարաբերությունները և նաև միջավայրը ինչքանով է ռիսկային»,-ասում է Միրա Անտոնյանը և նշում, որ նյութը խորը ուսումնասիրության կարիք ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։