Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կայացավ «Գիրք Հայաստանի» խորագրով ցուցադրությունը

Մայիսի 30-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կայացավ «Գիրք Հայաստանի» խորագրով ցուցադրությունը՝ Ազգային գրադարանի հետ համագործակցությամբ, և համանուն գրքի շնորհանդեսը։

 Ցուցադրվում էին «Վերք Հայաստանի» պատմավեպի բոլոր տարիների հրատարակությունները և թարգմանությունները։ Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը նշեց, որ նոր աշխատանքներ են մեկնարկել «Վերք Հայաստանիի» անգլերեն թարգմանության ուղղությամբ:

 Ցուցադրության մեջ էր նաև «Վերքի» ամենավերջին` արևելահայերենի փոխադրությամբ հրատարակությունը, որ օրեր առաջ է լույս տեսել:

 «Գիրք Հայաստանի» գիրքն ընդգրկում է հայ մեծերի կարծիքները «Վերք Հայաստանի» պատմավեպի վերաբերյալ: Գրքի մասին խոսք ասեցին գրականագետներ Գուրգեն Գասպարյանը, Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, գրքի թարգմանիչ Արևիկ Ստամբոլցյանը և այլոք: 

Միջոցառմամբ ամփոփվեց պատմավեպի ստեղծման 180-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը: