Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0147358
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Այսօր ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն․ հայտարարություն

Ոստիկանությունը ընդդիմության ակցիաների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։

5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Կրկին հորդորում ենք, հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։