Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սարդարապատ
A A
Քաղաքականություն

Սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը միայն թուլացնում են մեր պետականությունը. Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ.

«Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ, որ բոլորիս արժանապատվության ու անվտանգ կյանքի իրական երաշխավորն է: Մենք պատմական պատասխանատվություն ունենք պետականություն կերտած մեր նախնիների հերոսական նվիրումի ու մեր երեխաների նկատմամբ:

Ինքնապառակտումը, սեփական պետության նկատմամբ սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը, այդ սխալների ամեն գնով արդարացումներն ու կոծկումները միայն թուլացնում են մեր պետականությունը:

Իրավունքի գերակայություն ու մարդու իրավունքների երաշխավորում, ազգային արժեքների պաշտպանություն ու հանրային համերաշխություն. սրանք են այն իրական արժեքներից, որ մեզ կտանեն անվտանգ ու ուժեղ պետության ճանապարհով: Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 28-ի կապակցությամբ»: