Հայաստանի բռնցքամարտիկներն արդարացնում են սպասելիքները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության այսօրվա մարտերը մեծ աժիոտաժ էին առաջացրել։
Պատճառն այն էր, որ իրենց առաջին մրցամարտն էին անցկացնելու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։ Կաշվե ձեռնոցի մեր երկու վարպետներն արդարացրին Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր եկած մարզասերների սպասելիքները և վստահ հաղթանակներ տարան։
Սակայն, հանդիսականներին էլ ավելի մեծ հույսեր ներշնչեց Գուրգեն Մադոյանի ելույթը, որը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց իր մրցակցին և ժամանակից շուտ հաղթանակ տոնեց։
Մրցամարտերից հետո Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասաց, որ առայժմ նորմալ է անցնում առաջնությունը, սակայն գնալով դժվար է լինելու, քանի որ մերոնց ավելի բարդ մրցակիցներ են բաժին ընկնում։ Մանրամասները՝ տեսանյութում։
Հավելենք, որ Հայաստանի 9 բռնցքամարտիկ շարունակում են պայքարը մեդալների համար։ Այսօր երեկոյան հերթափոխում ռինգ կմտնի միայն 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։