Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ստեղծվել է մի ձևաչափ, որը Ռուսաստանին դուրս է թողել Մինսկի խմբի դերակատարումից. Ս․ Սարգսյան (տեսանյութ)

Հայաստանը չի որոշելու իր տարածքով Ադրբեջանն ու Թուրքիան կունենան միջանցք թե ոչ․ այս մասին նշում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Ըստ նրա՝ միջանցքի լինել- չլինելու հարցը կախված է Ռուսաստանից, Թուրքիայից և Իրանից․ «Հայաստանը անում է այն,  ինչն իրեն թելադրում են, ինքը սուվերեն որոշումներ կայացնելու ունակություն չունի»։

Անդրադառնալով Բրյուսելում Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել և Ի․ Ալիև հանդիպմանը՝ Ս․ Սարգսյանը նշեց, որ հանդիպումը արդյունավետ չէր Հայաստանի շահերի համար, քանի որ Շառլ Միշելի հայտարարության մեջ չի շոշոփվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Միջազգայնագետն ասում է, որ ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը նվազել է․ «Ստեղծվել է մի ձևաչափ, որը դուրս է թողել Ռուսաստանից Մինսկի խմբի դերակատարումից, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Ռուսաստանը ընդամենը պատերազմի հետևանքներով զբաղվող պետություն է դարձել»։

Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը մեր տարածաշրջանում, ապա ըստ միջազգայնագետի՝ ԱՄՆ-ն տարածաշրջանում ակտիվանում է այն ժամանակ, երբ պատուհան է բացվում հայ-թուրքական հարաբերությունների կամ ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցերում։

Մանրամասները՝ տեսանյութում։