Հայ շախմատիստները մոտեցան միանձյա առաջատարին. Sharjah Masters
Աջակցիր «Ա1+»-ինԱրաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող շախմատի Sharjah Masters խոշոր մրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները: Հայաստանի 9 մասնակիցներից չորսը հաղթանակ տարան:Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Մաքսիմ Չիգաևի, իսկ Մանուէլ Պետրոսյանը` ուզբեկ Ջավոխիր Սինդարովի նկատմամբ: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով պարտության մատնեց թուրք Կիվանչ Հազնեդարօղլուին, իսկ միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը սպիտակներով հաղթեց ադրբեջանցի գրոսմայստեր Այդին Սուլեյմանլիին:
Նրանք բավականին բարելավեցին իրենց մրցաշարային գործերը: Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը վաստակելով 4-ական միավոր, ընդհուպ մոտեցան մրցաշարի միանձնյա առաջատար Աբհիջեթ Գուպտային, որը կես բալ շատ ունի: Ռոբերտ Հովհաննիսյանը 40-րդ տեղից բարձրացավ 17-րդ հորիզոնական, իսկ Մամիկոն Ղարիբյանը` 62-ից 47-րդըՄեր մնացած հինգ շախմատիստներն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները և պահպանեցին իրենց դիրքերը: Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը Ռոբերտ Հովհաննսիյանի հետ միասին ունեն 3-ական միավոր և այժմ բաժանում են 13-36-րդ տեղերը:
Այսօր կկայանան 6-րդ տուրի պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը սևերով կմրցի թուրք Մուստաֆա Յիլմազի հետ: Մանուէլ Պետրոսյանի մրցակիցն է ուզբեկ Նադիրբեկ Աբդուսատարովը: Շանթ Սարգսյանը կհանդիպի Թուրքիայի ներկայացուցիչ Էմրե Չանի հետ:
Նշենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Դրան մասնակցում են 61 գրոսմայստեր: